«Ծառուկյան» դաշինքի քարոզչախմբերն այսօր Նոյեմբերյանում են

«Ծառուկյան» դաշինքի քարոզչական խմբերն այսօր շարունակում են աշխատել Տավուշի մարզում։ Դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետ Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ խմբերը եղել են Բերդի տարածաշրջանում՝ հարակից գյուղերով, այսօր կլինեն Նոյեմբերյանում և հարակից գյուղերում, իսկ վաղը Գագիկ Ծառուկյանն անձամբ է մեկնելու Տավուշ՝ Բերդ, Նոյեմբերյան և մի քանի այլ համայնքներում հանդիպումներ ունենալու համար։

«Շատ սրտաբուխ, շատ կառուցողական, դաշինքի անդամները ներկայացնում են ծրագիրը, դրա առաջնահերթությունները, հարցուպատասխանի ձևաչափով նաև պատասխանում մարդկանց հուզող հարցերին, գույքագրում առկա խնդիրները՝ հետագայում դրանց անդրադառնալու նպատակով։ Շատ դրական և արդյունավետ են հանդիպումները»,- ասաց Ի.Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031