ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր կքարոզի Արագածոտնում

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր քարոզարշավ կիրականացնի Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում։ Ինչպես 168.am-ին հայտնեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ժամը 12։30-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչները կլինեն Ապարանում, ժամը՝ 14։00-ին՝ Աշտարակում, ժամը 16։00-ին՝ Ուջանում, ժամը 18։00-ին՝ Թալինում։

Ըստ նրա՝ դեռևս կկայանան փոքր ֆորմատով հանդիպումներ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ տարածաշրջանի բոլոր 7 թեկնածուները կհանդիպեն տարածքներում շտաբերի ներկայացուցիչների, ակտիվի, վստահված անձանց հետ։

«Հանրահավաք չի լինի, փողոցում քայլելով նաև մարդկանց հետ կզրուցեն»,- ասաց Ա.Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031