Ադրբեջանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունները
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակին։ Նման գնահատական են տվել երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում բանակցություններն սկսելիս, հայտնում է TASS-ը։
«Մենք ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում այցով, որը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Հենց նոր բացեցինք ցուցադրությունը, որը ցույց է տալիս ուղին, որն անցել ենք քառորդ դար առաջ»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության զարգացման հարցում վճռորոշ դեր են խաղում երկու երկրների ղեկավարների շարունակական հանդիպումները»։
«Անցած տարի նման հանդիպումները քիչ չէին, այս տարի, վստահ եմ, նույնպես շփումներ են պլանավորված նախագահների մակարդակով, կառավարությունների ղեկավարների, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների միջև»,- հավելել է նա։
Լավրովի խոսքով՝ Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկվելու են ՌԴ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Մամեդյարով իր հերթին նշել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները 25 տարում լուրջ ցնցումներ ու դժվարություններ չեն կրել։