Բաժիններ՝

Բելառուսի վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը այսօր կուղևորվի Բիշքեկ, որտեղ մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիսլավ Սիչևիչը։

«Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին»,- ասել է մամուլի քարտուղարը։

Սիչևիչը չի բացառել, որ Կոբյակովը Բիշքեկում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա ԵՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ։
Նա չի հայտնել, թե վարչապետերից ում հետ կարող է հանդիպել Անդրեյ Կոբյակովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031