Բաժիններ՝

Օլանդը կոչ է արել գաղտնազերծել Ռուսաստանի «գաղափարական գործողությունները»

Ռուսաստանը ստուգում է արևմտյան երկրների ամրությունը հակազդեցությանը՝ միջամտելով միջազգային հակամարտություններին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է The Guardian-ը։

«Ռուսաստանը հաստատվում է որպես համաշխարհային գերտերություն։ Ռուսաստանն օգտագործում է բոլոր միջոցները՝ ազդելու հասարակական կարծիքի վրա»,- պարբերականը ներկայացնում է Ֆրանսիայի նախագահի խոսքերը։

Օլանդը նաև նշել է, որ «գաղափարախոսությունն արդեն այն չէ, ինչ Խորհրդային Միության տարիներին, սակայն հաճախ օգտագործվում են միևնույն միջոցները՝ գումարած նոր տեխնոլոգիաներ»։

Նա կոչ է արել «գաղտնազերծել գաղափարական օպերացիաները», որոնք իրականացնում է Ռուսաստանն աշխարհում։

«Անհրաժեշտ է պարզել, թե ով ում հետ է և ով ինչ է ֆինանսավորում։ Եվ ինչո՞ւ են այդ չափազանց աջ շարժումները այս կամ այն աստիճանով կապված Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Օլանդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս