Բաժիններ՝

Ֆիյոնը հայտարարել է, որ իրեն չեն հարկադրի դուրս գալ նախագահական ընտրարշավից

«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից իր ընտանիքի անդամների ֆիկտիվ աշխատավարձերի կազմակերպման մեջ մեղադրանքների պատճառով, որոնք ապագայում կարող են վերածվել նաև քրեական
հետապնդման, տեղեկացնում է BBC­-ն:

Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում: Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6­-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետև: Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:

Մարտի 5­-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների ընդգրկուն հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031