Բաժիններ՝

«Ռուսաստանի դեմ սառը պատերազմը սպառնալիք է ԵՄ-ի համար». Լե Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, որ սառը պատերազմը Ռուսաստանի դեմ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար։

«Ես ձեզ կասեմ, թե ինչն է սպառնալիք Եվրոպայի համար։ Դա Ռուսաստանի դեմ սառը պատերազմն մղելն է ու Ռուսաստանին Չինաստանի ձեռքը մղելը։ Ահա դա է սպառնալիք»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ «ռուսական սպառնալիքի» կոնցեպցիան «խաբեություն» է։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչինչ չի արել, որպեսզի նրան անվանեն «մարդասպան»։

«Ես այդպես չեմ կարծում, ոչինչ Վլադիմիր Պուտինը չի արել, որպեսզի ես գամ նման եզրակացության»,- ասել է Լե Պենը լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք չի համարում Պուտինին «մարդասպան»։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ չի հիանում Ռուսաստանով ու Պուտինով։
«Լսեք, ես ռոք համերգի երկրպագու չեմ։ Ես մեծ ազգի քաղաքական առաջնորդ եմ։ Այն, ինչ ինձ համար կարևոր է, Ֆրանսիայի շահերն են»,- նշել է Լե Պենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031