Բաժիններ՝

«Վրաստանում փախստականների ճամբար չի լինի». Վիեննայում մեկնաբանել են Կուրցի հայտարարությունը

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել՝ խոսելով Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման մասին, հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին։

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Bild պարբերականի հետ զրույցում ասել էր, որ Եվրամիության կենտրոններ կարող են ստեղծվել փախստականներին ընդունելու նպատակով դաշինքից դուրս, օրինակ՝ Վրաստանում, Եգիպտոսում կամ Արևմտյան Բալկաններում։
«Այդ հաստատությունները կարող են տեղակայվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են

Եգիպտոսը, Վրաստանը կամ Արևմտյան Բալկանների երկրներից մեկում»,- հայտարարել է Կուրցը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք փորձում են անօրինական կերպով ներթափանցել ԵՄ տարածք, կարող են ուղարկվել նման կենտրոններ:

«Ես շփվել եմ պարոն Կուրցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի հետ։ Մենք բացատրություն ենք ստացել, որ նա ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել, պարոն Կուրցը Վրաստանը բերել է որպես օրինակ»,- ասել է Զալդաստանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031