Բաժիններ՝

New Yorker հանդեսը լույս է տեսել շապիկին Պուտինի նկարով

Ամերիկյան New Yorker շաբաթահանդեսի հերթական համարը մարտի 6-ին լույս է տեսել շապիկին ռուսերենով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով: Այդ մասին,  հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում:

Շակիկին կիրիլիցայով գրված է «Նյու Յորքեր»: Առջեւի պլանում պատկերված է Պուտինը, որը մոնոկլով նայում է թռչող թիթեռին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխով:
Պատկերազարդումը բացատրվում է «Ակտիվ միջոցներ» հոդվածով, որը նաեւ վերնագրված է «Պուտին, Թրամփ եւ նոր սառը պատերազմ»՝ լրագրողներ Էվան Օսնոսի, Դեւիդ Ռեմինքի եւ Ջոշուա Յաֆայի հեղինակությամբ:

The New Yorker-ի երեք լրագրողների բազմաէջ գործն իրենից ներկայացնում է հանրահայտ փաստերի եւ Ռուսաստանի հասցեին մեղադրանքների շարադրանքը՝ ոչ վաղուց անցյալի պատմական փաստերի ֆոնին՝ արդի ռուսասատանյան ընդդիմության ներկայացուցիչների, առանձին փորձագետների, բայց մեծավ մասամբ ամերիկացի քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների եւ զինվորականների, ինչպես նաեւ ԱՄՆի «վարչակազմի» անհայտ «պաշտոնյաների» մեկնաբանություններով:

The New Yorker գրական-հրապարակախոսական հանդեսը տպագրվում է 1925 թվականից՝ տարեկան մոտավորապես 47 համարով: Հատարակության շապիկները մեկ անգամ չէ, որ հարուցել են լսարանի հակասական արձագանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս