Բաժիններ՝

Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացի՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, հայտնում է թուրքական Sabah թերթը։

Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի Եկատերինա Բ-ն է, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի դեսպանի մարդասպանի հետ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Կառլովի սպանության հարցով կալանավորվել էր 3 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 2 աշխատակից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս