Թրամփին զայրացրել է «Ռուսաստանի հետ կապերի» շուրջ սկանդալը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ դժգոհ է իր թիմի ռեակցիայից՝ կապված «Ռուսաստանի հետ կապերի» հետ, հայտնել են ԶԼՄ-ները։
Որոշ պարբերականների տվյալներով՝ մարտի 5-ին իր խորհրդականների հետ հանդիպմանը Թրամփը խիստ քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին նրա համար, որ նա հետ է քաշվել Մոսկվայի հետ շփումների մասին հետաքննությունից։ Թրամփի կարծիքով՝ դա ձեռնտու է նրա քաղաքական ընդդիմախոսներին։
Բացի այդ՝ նախագահը դժգոհ է իր օգնականներից, որոնք, ինչպես Թրամփն է կարծում, վատ են գլուխ հանել մամուլում այդ իրադարձությունների լուսաբանումից՝ հասարակության ուշադրությունը ներկայումս սևեռված է ոչ թե Թրամփի քաղաքականության վրա, այլ «Ռուսաստանի հետ կապերի»։
Համաձայն ABC News-ի տեղեկությունների՝ այդ իրավիճակը ստիպել է նախագահին «դուրս գալ ափերից»։
CNN-ի աղբյուրը պատմել է, որ «նախկինում ոչ ոք չէր տեսել Թրամփին այդքան զայրացած»։