Բաժիններ՝

Ալիևը Ռոհանիին շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում իրանական կողմի դիրքորոշման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Մեր քաղաքական կապերն ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում, մենք աջակցում ենք միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա կարգավորման հարցում ցուցաբերած դիրքորոշման համար։ Այդ դիրքորոշումը հիմնվում է միջազգային սկզբունքների, օրենքների և արդարության վրա: Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականություն անձեռնմխելի է»,- ասել է Ալիևը:

Իրանի նախագահն իր հերթին նշել էր, որ Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: «Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների և քաղաքական ճանապարհով»,- ասել էր Ռոհանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս