Բաժիններ՝

«Թուրքիայում խռովությունը կարող էր բեմադրված լինել». Ֆեթուլլահ Գյուլեն

ԱՄՆ-ում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ, կարծում է, որ այդ իրադարձությունները կարող էին հատուկ բեմադրված լինել Թուրքիայի իշխանությունների կողմից, հայտնում է Reuters-ը:

«Գոյություն ունի ոչ մեծ հավանականություն, որ դա կարող էր լինել բեմադրված հեղաշրջում»,- ասել է Գյուլենը՝ հավելելով, թե դա կարող էր արվել, որպեսզի առիթներ լինեն դատական հետապնդումների համար:

Գյուլենը հայտարարել է, որ ժողովրդավարություն չի կարող հաստատվել ռազմական գործողությունների արդյունքում ու քննադատել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառավարությանը:

«Երևում է, նրանք հանդուրժողականություն չեն ցուցաբերում ցանկացած շարժման, ցանկացած խմբի, ցանկացած կազմակերպության նկատմամբ, որը չի գտնվում նրանց լիակատար վերահսկողության ներքո»,- ասել է նա:

Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան դարձյալ հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:

Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը:

Թուրքիայի ղեկավարությունը երկար տարիներ է փորձում հասնել Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Եթե նրան արտահանձնեն, ապա Թուրքիայում նա կենթարկվի քրեական պատասխանատվության գյուլենականների ցանցի կազմակերպման համար: Հիշեցնենք, որ գյուլենական շարժումն իր դպրոցներն ունի աշխարհի 160 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս