«Նման քայլերը կարող են բերել զոհերի». Լարիսա Ալավերդյան

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը  բողոքը բռնի ուժով արտահայտելու քայլերին: «Ես չեմ գտնում, որ նման գործելաոճն արդյունավետ է, դա չի կարող բերել դրական արդյունքի: Նման քայլերը կարող են բերել զոհերի»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Լ. Ալավերդյանը` ցավ հայտնելով, որ զինված խմբավորման գործողությունների հետևանքով հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բ երելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառու մների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային
լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս