Միջազգային մամուլի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Ինչպես հայտնի է, այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները Ոստիկանության Էրեբունու բաժնում պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունց հաղորդել են, որ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

Այս իրադարձությանն արագորեն արձագանքել է համաշխարհային մամուլը, որն օպերատիվորեն հետևում է հայկական կայքերին ու նոր տեղեկություններ հաղորդում երևանյան իրադարձությունների մասին: Վերջիններս հրապարակում են նաև Facebook-ի հայկական տիրույթում հայտնված տեսագրությունները դեպքի վայրից:

Իրադարձություններին արձագանքել են Reuters-ը, BBC-ն, Al Jazeera-ն, The Sun-ը, The Mirror-ը, Eurasianet.org-ը, RT-ն, ռուսական գրեթե բոլոր առաջատար կայքերը՝ RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, ուկրաինական Korrespondent.net-ը:

Կարդացեք նաև

Օտարերկրյա մամուլն ակտիվորեն օգտվում է հայկական լրատվական կայքերից՝ գրեթե օնլայն եղանակով ներկայացնելով տեղի ունեցածը: Արդեն իսկ գրեթե բոլոր լրատվականները հայտնել են, որ սպանվել է 1 ոստիկան:

Zinvac xumb4

Policemen block a street after group of armed men seized a police station along with an unknown number of hostages, according the country's security service, in Yerevan, Armenia, July 17, 2016. REUTERS/Vahram Baghdasaryan/Photolure EDITORIAL USE ONLY. NO RESALES. NO ARCHIVE

Բրիտանական Sun-ը գրում է, որ պատանդ վերցված ոստիկանների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, կան բազմաթիվ վիրավորներ: Նշվում է, որ ԱԱԾ-ն փորձում է բանակցություններ վարել ոստիկաններին պատանդ վերցրած անձանց հետ: Հարակից շենքերի տանիքների վրա տեղակայվել են դիպուկահարներ:

EurasiaNet-ը հաղորդում է, որ ոստիկաններին պատանդ վերցրած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին: Նշվում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը պահանջել է ազատել բոլոր քաղբանտարկյալներին և հայտարարել, թե ձգտելու են հասնել իշխանափոխության:

Mirror-ն իր հերթին նշում է, թե կա 1 սպանված, բազմաթիվ վիրավորներ, անդրադառնում է պատանդներին, որոնց մեջ է նաև Վալերի Օսիպյանը: Նշվում է, թե մարդիկ սոցցանցերում դժգոհել են, թե Facebook-ը որոշ ժամանակով չի գործել:

Al Jazeera-ն, Reuters-ը, դարձյալ հղում կատարելով հայկական լրատվամիջոցներին, հայտնում են, թե ոստիկաններին պատանդ վերցրած մարդկանց պահանջը հունիսին կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է:

Տեսանյութեր

Լրահոս