Բաժիններ՝

Թուրքիայի բանակային բազաներում և օբյեկտներում կալանավորումներ են իրականացվում

Թուրքական իշխանությունները խուզարկություններ են կատարում երկրի մի շարք ռազմական բազաներում և օբյեկտներում՝ որոնելով ռազմական հեղաշրջման փորձի կողմնակիցներին, հայտնում է BBC-ն:

Երկրի արևմտյան Դենիզելի քաղաքում անցկացված օպերացիայի ընթացքում մի քանի ժամում ձերբակալվել է ավելի քան 50 զինծառայող, ինչպես նաև տեղի կայազորի հրամանատարը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Մեջլիսը կքննարկի երկրում մահապատժի ինստիտուտի վերականգնման հարցը:

Կալանավորված սպաներն ու զինծառայողները մեղադրվում են ամերկաբնակ իմամ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:

Թուրքիայի կառավարությունը նրան մեղադրել է դավադրություն կազմակերպելու մեջ, թեև անձամբ Գյուլենը հերքում է իր առնչությունը այդ իրադարձություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031