ԵՄ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն կճանաչի

Եվրոպական Միությունը ձեռք է բերել անհրաժեշտ միաձայնություն՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար, ինչը պատասխան է Իսլամական Հանրապետությունում ցուցարարների նկատմամբ բռնությանը․ գրում է Euronews-ը։

Քաղաքական որոշումը կայացվել է Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ․ «սև ցուցակի» պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին։

Որոշումը ներառում է ակտիվների սառեցում, ֆինանսավորում տրամադրելու և ճանապարհորդելու արգելք Կորպուսի բոլոր մշտական ​​անդամների համար, որոնցից շատերի նկատմամբ արդեն իսկ գործում են այս սահմանափակումները՝ ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի շրջանակում։

«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ․ ցանկացած ռեժիմ, որը սպանում է սեփական երկրի հազարավոր քաղաքացիների, աշխատում է ինքն իրեն ոչնչացնելու ուղղությամբ», – ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կաջա Կալլասը։

Տեսանյութեր

Լրահոս