Փաստորեն «ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նողկալի պահվածքից հետո Արարատ Միրզոյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ պատասխանել պատգամավորների հարցերին։

ԱԳՆ մամլո ծառայությունը քիչ առաջ այդ մասին հաղորրագրություն տարածեց, ներառյալ լուսանկարներ եւ 47 վայրկյանանոց ( ! ) տեսանյութ։
Այցելեցի նրանց կայք եւ յութուբյան ալիք՝ փնտրելու համար Միրզոյանի հետ եվրադեպուտատների հանդիպման ամբողջական տեսանյութը։

Սակայն ի զարմանս ինձ, որևէ նյութ Միրզոյանի հետ հանդիպումից չգտա, թեպետ հանձնաժողովի կայքում առկա էր նրա հետ հանդիպման մասին ժամանակացույցը ։

Փոխարենը առկա էր, օրինակ, օր առաջ ԱՄՆ դեսպանի հետ նույն հանձնաժողովի հանդիպման մասին տեսագրությունը։

Ծանոթ լինելով եվրոպական այդ կառույցի աշխատանքներին՝ կասկած չունեմ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հենց հայկական կողմի խնդրանքով։

Կարող ենք միայն երեւակայել, թե ինչեր է թաքուն խոսել Արարատը Բրյուսելում, եթե նրա նույնիսկ բաց ելույթներն են խտացված զավեշտ։

Փաստորեն «ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից»։

Տեսանյութեր

Լրահոս