Թուրքիայի իշխանությունները մեկ օրվա ընթացքում կքննարկեն հեղաշրջման փորձից հետո մահապատժի կիրառումը
Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը վերադրարձը մահապատժի կիրառման՝ ռազմական հեղաշրջման փորձի լույսի ներքո։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Մահապատիժը Թուրքիայում չեղարկվել էր։ Այսօր կհավաքվի Սահմանադրական խորհուրդը, որը կուսակցությունների հետ կքննարկի այդ պատժամիջոցին վերադառնալու նպատակահարմարության հարցերը»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է նա։
Ավի վաղ Յըլդըրըմը տեղեկացրել էր, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 161 մարդ, վիրավորվել՝ 1440 մարդ՝ չհաշված ապստամբների շրջանում զոհերը։ Կալանավորվել է 2 839 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան զինվորականներ, սպաներ։