Բաժիններ՝

Պուտինը զանգահարել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի ադմինիստրացիային:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային գիծը պետության կյանքում հակասահմանադրական գործողությունների և բռնության անթույլատրելիության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ռեջեփ Էրդողանին փոխանցվել են ցավակցություններ ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում բազմաթիվ զոհերի համար, որոնք դիմայակել են դավադիրներին, և Պուտինը ցանկություն է հայտնել, որ Թուրքիայում արագորեն վերականգնվի սահմանադրական կարգն ու կայունությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կարող է ապահովել ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031