Բաժիններ՝

Ռուսաստանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Երևանին և Բաքվին զենքի մատակարարման հարցերում. Ալեքսանդր Ֆոﬕն

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում ձգտում է պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցում և ելնում է նրանից, որ «կոնֆլիկտային իրավիճակները չպետք է լուծվեն զենքի ﬕջոցով»:

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոﬕնը:

«Հակամարտությունները սկսվում են՝ անկախ այն բանից, որ մի կողմն ավելի լավ կամ վատ է զինված։ Այդուհանդերձ, պետք է ձգտել հավասարակշռության: Ու Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը, ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես էլ զենքի հիմնական համակարգերի քանակի և որակի առումով»,- ասել է Ֆոմինը:

Նա ընդգծել է, որ «ռազմա-տեխնիկական համագործակցության գլխավոր խնդիրը ինչ-որ մեկին օգնելը չէ, ուժերի առավելություն ստեղծելը»:
«Գլխավոր խնդիրը, որքան էլ պարադոքս չհնչի, կոնկրետ երկրում, տարածաշրջանում և աշխարհում ընդհանրապես խաղաղության և կայունության պահպանումն է»,- կարծում է ռուս պաշտոնյան:

Ֆոﬕնը պատﬔլ է, որ այս կամ այն երկրին մատակարարման որոշումը Ռուսաստանը կայացնում է տարածաշրջանի սուր իրավիճակը հաշվի առնելով: «Այստեղ չի կարելի ասել, թե ﬔնք սպասում ենք՝ իրավիճակի սրացում տեղի կունենա, թե ոչ: Գոյություն ունի որոշակի հավասարակշռություն, և մենք ելնում ենք նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակները չպետք է լուծվեն զենքի օգնությամբ»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս