Թուրքիայում ձերբակալվել են ձախողված հեղաշրջման բոլոր կազմակերպիչները. բանակի հրամանատարություն
Թուրքիայում չհաջողված հեղաշրջման բոլոր կազմակերպիչները ձերբակալվել են: Նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական բանակի հրամանատարությունը, հայտնում է TASS-ը:
«Հեղաշրջման փորձի բոլոր կազմակերպիչները ձերբակալվել են»,- ասվում է բանակային հրամատարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ «թուրք ժողովրդին է պատկանում խռովությունը կանխելու գլխավոր դերը»:
Ինչպես հայտնում է Al Arabia հեռուստաալիքը, Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի նախագահի՝ ռազմական հարցերով օգնականը:
Նա ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով: