Բաժիններ՝

Կալանավորվել է «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը

Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը ձերբակալվել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Դրա տեղեկություններով՝ «Ինջիրլիք» բազայի հրամանատարը ձերբակալվել է Ադանայի մարզում: Նույն շրջանում բազայի հրամանատարի հետ կալանավորվել է ևս 10 թուրք բարձրաստիճան սպա:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Ինջիրլիք» ռազմաբազան պետական հեղաշրջումից հետո փակվել էր, անջատվել էր դրա էլեկտրամատակարարումը:

Հենց այս ավիաբազայում են տեղակայված ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիաները, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031