Բաժիններ՝

Ստամբուլում արտակարգ դրություն է սահմանվել

Ստամբուլում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Քաղաք են տարվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի 1800 անդամներ, հայտնում է Anаdolu գործակալությունը:

Հատուկ ջոկատայինները Ստամբուլ են տարվել հարևան նահանգներից ու տեղակայվել են ռազմավարական կարևոր օբյեկտներում և քաղաքի փողոցներում: Քաղաք է տարվել նաև հատուկ տեխնիկա:

Ստամբուլի անվտանգության ծառայության պետը հրաման է արձակել առանց նախազգուշացման խոցել չարտոնված թռիչք իրականացնող բոլոր ուղղաթիռները:
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են մոտ 6 հազար մարդու, որոնց կասկածում են հեղաշրջմանը առնչություն ունենալու մեջ:

Շարունակվում են նաև դատավորների և դատախազների զանգվածային կալանավորումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031