Բաժիններ՝

Ադրբեջանը բազմամիլիոնացնոց վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ

Ադրբեջանական «Ազերիշիգ» ընկերությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերը բարելավելուն միտված վարկային համաձայնագիր, հայտնում է Trend-ը` վկայակոչելով բանկի Բաքվի ներկայացուցչությանը:

Պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 22-ին «Ազերշիգի» նախագահ Բաբ Ռզաևի և Ադրբեջանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության ղեկավար Նարիման Մաննիապբեկովի կողմից:

Վարկի առաջին տրանշի գումարը, որը հատկացվում է 25 տարով` 5-ամյա արտոնյալ ժամկետով, կազմում է 250 միլիոն դոլար:

Վարկային պարտքայնության մարման երաշխավոր է հանդես գալիս Ադրբեջանը, ինչի հետ կապված բանկը Ադրբեջանի հետ ստորագրել է երաշխիքային համաձայնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031