Բաժիններ՝

ՌԴ-ն կարող է ԱՄՆ-ում սառեցված ակտիվներից 1 մլրդ դոլար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին

Ռուսաստանը կարող է Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլար փոխանցել ԱՄՆ-ում սառեցված իր ակտիվներից՝ համապատասխան հանձնարարություն տալով ամերիկյան բանկերին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Միլիարդը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ մենք կտանք այնպիսի հանձնարարություն, որը ճիշտ ենք համարում դրա օգտագործման համար։ Եթե ամերիկյան բանկերը… այդ հանձնարարությունները կատարեն, ապա գործարքն այդ կերպ կկատարվի», — ասել է Օրեշկինը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։

Այս միջոցները սառեցված ակտիվներից հատկացնելու նախաձեռնությունը ավելի վաղ առաջադրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա պարզաբանել էր, որ Ռուսաստանը դեռևս պատասխան չի տվել ԱՄՆ-ի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերին, քանի որ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարված է ուսումնասիրել փաստաթղթերը և անցկացնել խորհրդակցություններ գործընկերների հետ։

Սկզբում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Խաղաղության խորհուրդը վերահսկելու է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ավելի ուշ նա հայտնել էր խորհրդի լիազորություններն ընդլայնելու մտադրության մասին՝ լուծելու համար նաև այլ տարածաշրջանների հակամարտությունները։ Հրավեր է ստացել 58 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։ Անդամակցման փաստաթուղթը ստորագրել է 19 պետություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս