Քլինթոնը Ֆիլադելֆիայում հայտնվել է ԱՄՆի Դեմոկրատական կուսակցության համագումարում
ԱՄՆի նախագահի՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը ժամանել Է կուսացության համագումար, որը տեղի Է ունենում Ֆիլադելֆիայում: Հուլիսի 27ի երեկոյան նա անսպասելիորեն կուլիսներից բեմ Է դուրս Է եկել, երբ համաժողովի մասնակիցների առջեւ իր ելույթն ավարտել Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբաման։
Իր 45րոպեանոց ճառում նա հայտարարել Է, որ չգիտե ավելի արժանի մարդու, քան Հիլարի Քլինթոնին, որն իրեն փոխարինի նախագահի պաշտոնում: Քլինթոնը բեմից հրապարակավ ոչինչ չի ասել, բայց երեւում Էր, որ նա Օբամայից շնորհակալ Է իր հասցեին ասված ջերմ բառերի համար:
Դահլիճը նրան դիմավորվել Է հիացական բացականչություններով եւ հավանության սուլոցներով: Քլինթոնի ներկայությունն Օբամայի ելույթի ժամանակ եւ հայտնվելը պատգամավորների առջեւ կուսակցական հավաքի ծրագրում նշված չի եղել: ԱՄՆի նախկին պետքարտուղարը, որը երկրի նախագահի պաշտոնական թեկնածու Է առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում, համագումարում ելույթ կունենա հուլիսի 28ին:
Նրա ճառը կդառնա Ֆիլադելֆիայի համաժողովի կուլմինացիոն կետը, հաղորդել Է ՏԱՍՍը: