Կաննում արգելել են լողափեր տանել մեծ պայուսակներ` վախենալով ահաբեկչություններից
Ֆրանսիական Կանն քաղաքի իշխանություններն արգելել են լողափեր տանել մեծ պայուսակներ և ծավալուն ճամպրուկներ` վախենալով ահաբեկչություններից, ասվում է քաղաքապետ Դավիդ Լիսնարի կոմյունիկեում:
«Մինչև հոկտեմբերի 31-ը Կաննի քաղաքապետարանն արտակարգ ռեժիմ է սահմանում բնակիչներին և քաղաքի հյուրերին լողափերին պաշտպանելու համար և արգելում է մեծ ճամպրուկների տեղափոխումը, որոնց անթափանցելիությունը և չափերը թույլ կտան թաքցնել վտանգավոր առարկաներ, զենք կամ պայթուցիկ»,- ասվում է կոմյունիկեում, հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում ահաբեկչությունից հետո կուժեղացվի զբոսաշրջային վայրերի ու լողափերի պաշտպանությունը: