Բաժիններ՝

«Թրամփը չունի նախագահ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չունի բավականաչափ գիտելիքներ երկիրը ղեկավարելու համար: Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է TASS-ը:

Պատասխանելով հարցին, թե չի վախեցնում նրան արդյոք հնարավորությունը, որ Թրամփը կարող է մատչում ստանալ միջուկային զենքին, Օբաման պատասխանել է. «Այն, ինչ ինձ վախեցնում է, նախագահն է, որը չգիտի` ինչ է իրեն թույլատրված և հետաքրքրված չէ նրանում, որ դա իմանա»:

«Երբ ես լսում եմ նրա ելույթները մամուլի ասուլիսների կամ բանավեճերի ժամանակ, հասկանալի է դառնում, որ աշխարհի մասին հիմնարար գիտելիքները, այն մասին, թե ինչ է միջուկային տրիադան կամ որտեղ է գտնվում այս կամ այն երկիրը կամ ինչ տարբերություն սուննիների և շիաների միջև մուսուլմանական աշխարհում, դրանք բաներ են, որ նա չգիտի և որոնց վրա, երևում է, շատ ժամանակ չի ծախսում` փորձելով իմանալ»,- հայտարարել է Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս