Բաժիններ՝

Երկնային օթևաններում

Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում.

– Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում:

Հայրը պատասխանում է.

– Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՜ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու պատճառով: Միակ բանը, որ ունեմ, հույսն է առ Աստված: Պատրաստ եմ ընդունելու այն ամենն, ինչ Աստծու ողորմածությունը կանի ինձ»: Այնժամ հրեշտակը գնաց՝ իմ մասին հարցնելու և շուտով վերադառնալով՝ ասաց. «Քանի որ խոնարհությամբ ընդունեցիր ողբալի վիճակդ, և հույսդ լիովին Աստծու վրա դրիր, Քրիստոս կարգադրեց թույլ տալ քեզ՝ փրկվածների հետ անցնելու»:

Կարդացեք նաև

Հայր Մեֆոդին իրենց ընդհանուր ծանոթի՝ ննջեցյալ փայտահատի մասին էլ հարցրեց, թե նա որտեղ է գտնվում:

– Փայտահատն ավելի լավ վայրում է, քան ես,- պատասխանեց ծերը,- որովհետև իր կյանքում շատ է տառապել, և խոնարհությամբ ծառայել է իր բոլոր տերերին, որոնց մոտ աշխատել է՝ առանց տրտնջալու:

Այնուհետև նա մի դիվահարի մասին հարցրեց: Ծերը պատասխանեց.

– Նա է՛լ ավելի լավ վայրում է գտնվում, քանի որ շատ տառապանք է կրել, և դևը նրան խիստ խոնարհեցրել է մարդկանց առջև: Նա ինքն էլ խոնարհություն էր ձեռք բերել, քանի որ ասում էր. «Հայրերի աղոթքները կփրկեն ինձ՝ դժբախտիս»:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս