Բաժիններ՝

Քնի հորմոնը «արգելակում» է ծերացումը

«Քնի հորմոն» մելատոնինը կարող է օգտագործվել մարդկանց մոտ տարիքի հետ առաջացող հիվանդությունների բուժման համար: Այս փաստը հաստատվել է Նովոսիբիրսկի գիտնականների կողմից կատարված փորձով:

Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի գիտնականները փորձի ընթացքում ծերացման հակում ունեցող առնետներին տվել են մելատոնինի հիմքով ստացված պատրաստուկ:

Դրանից հետո կենդանիները սկսել են ավելի լավ տեսնել, առավել լավ հիշել ինֆորմացիան, նրանց մոտ բարձրացել է վարժեցման մակարդակը:

Այս հորմոնը պատասխանատու է «ներքին ժամացույցի» համար: Տարիքի հետ մելատոնինի մակարդակը նվազում է օրգանիզմում: Ինչպես ցույց է տվել փորձը, արհեստական ճանապարհով սինթեզված մելատոնինի ներարկումը ոչ միայն ակնհայտորեն դանդաղեցնում է տեսողության կորուստը, այլև վերականգնում է տեսողությունը այն մկների մոտ, որոնք արդեն իսկ ունեին ռետինոպաթիայի ակնհայտ նշաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս