Բաժիններ՝

Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Ռումինիայում ընթացող Saber Guardian-2016 զորավարժություններին

Ադրբեջանի զինծառայողները մասնակցում են Ռումինիայում ընթացող Saber Guardian-2016 զորավարժություններին, որոնք անցկացվում են հուլիսի 27-ից: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 7-ը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Բազմազգ Saber Guardian-2016 զորավարժություններն ընթանում են Ռումինիայի ցամաքային ուժերի (Getica) պատրաստման կենտրոնում` Չինկու բնակավայրում:
Մանևրների ղեկավարությունն իրականացնում է ԱՄՆ-ը, դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի 5 երկրի (Բուլղարիա, Կանադա, Լեհաստան, Ռումինիա, ԱՄՆ) ավելի քան 2700 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս