![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 մարդ». Թուրքիայի գլխավոր շտաբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/turqia-1-1.jpg)
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 մարդ` զինվորական համազգեստով: Այս մասին, ինչպես հայտնում է posta.com.tr-ն, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հեղաշրջման փորձին մասնակցել է 24 հազար զինյալ, 24 ինքնաթիռ և 74 տանկ:
Բացի այդ` հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի ԶՈՒ զինծառայողների բացարձակ մեծամասնությունը վճռականորեն դեմ է հանդես եկել այդ «դավաճանական հեղաշրջման դեմ»: