Մի ասող լինի, քեզ պե՞տք է էդ աթոռը, թեկուզ և վարչապետական, որտեղ ավելի շատ թագավորում է վախը, երկյուղը, մղձաթրթիռ տագնապները, քան իշխանական անհոգ վայելքները… Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյանը գրում է. «NON GRATA

Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկատվության` ՔՊ֊ական Արփի Դավոյանի ուրախ հանդիսությանը նիկոլ փաշինյանը ներկայացել է անձնական մատուցողով, անձնական օգտագործման տալերկով, բաժակով ու չանգալ դանակով։

Տարածվող լուրերի համաձայն նիկոլ մեծագործը, որ հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Չարագործ, խիստ տագնապներ ունի սեփական անձի անվտանգությունը ապահովելու հարցում և դիմում է կարելի և անկարելի բոլոր միջոցների անկանխատեսելի դեպքերից խուսափելու համար։ Ուտելիս և խմելիս երկյուղ ունի թունավորումից և չի վստահում անգամ իր կուսակիցներին, իսկ բացօթյա միջոցառումներին օր ու արև չի տալիս Պետանվտանգության մարմիններին և բազմապրոֆիլ` կանաչ, կարմիր, կապույտ բերետավոր ոստիկանությանը…Ասում են, նույնիսկ իր վրա նետված խնձորն անգամ նռնակի տեղ է դնում ու սարսափահար և հատկապես խուճապահար և որ հետաքրքիր է` ասֆալտահամբույր, պառկում մոխրագույն գետնին։ Այնտեղ, որտեղ ինքն է, ծառից պոկված տերևն անգամ օդում պիտի բռնվի։ Կարելի է ասել, որ շարունակ նրա հետ, նրան կողակից, նրան ուղեկից ապրում է ոչ այնքան կյանքը, այլ մահը, մահվան երկյուղը, մահվան տագնապը։

Որպես երբեմնի ավագ ընկեր, ով առանց թունավորման երկյուղի հաց է կիսել կրտսեր ընկերոջ հետ, ով իսկապես ինչպես արթմնի, այնպես էլ երազում չի փափագել ընկերոջ մահը, գոնե այս պահին, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս թողնել նաֆսոտ պաշտոնը, հեռանալ զբաղեցրած դիրքից` իշխանությունից, որքան հնարավեր է հեռու, շատ հեռու` մի անեզր տարածք, թեկուզ և լինի անմարդաբնակ տափաստան կամ անկենդան անապատ, որտեղ չկա մահվան երկյուղ, պատասխանատվության վտանգ, և իհարկե, դեպի իրեն սուրացող դիպուկահարի գնդակ…

Մի ասող լինի, քեզ պե՞տք է էդ աթոռը, թեկուզ և վարչապետական, որտեղ ավելի շատ թագավորում է վախը, երկյուղը, մղձաթրթիռ տագնապները, քան իշխանական անհոգ վայելքները…

Ես որ, թեև դեպքից դեպք, թեկուզ և հեգնալից` վարչապետակական հրովարտակներ եմ արձակում, բայցևայնպես, ոչ մի դեպքում և ոչ մի պարագայում Վերնիսաժում զբաղեցրած իմ անարատ ստոլիկը չեմ փոխի քո շառոտ վարչապետական աթոռի հետ։

Վերնիսաժում անգամ տեղ ունենալու համար պիտի այդ իրավունքը վաստակես։

Դու այդ իրավունքը չունես։

25.1.26թ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031