Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել Իսպանիայի կազմից մարզի դուրս գալու պլանին. ԶԼՄ-ներ

Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսպանիայի կազմից դուրս գալու պլանը, հայտնում է El Mundo-ը:

Թերթի տվյալով` նախաձեռնությանը աջակցել է «Միասին «կողմ» և «Թեկնածուներ հանուն ժողովրդական ժողովրդական միասնություն» կոալիցիան, որը Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում:

Պլանը, մասնավորապես, նախատեսում է մարզի անկախության վերաբերյալ միակողմակի կարգով հանրաքվեի անցկացում:

Անցած տարվա նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության արժանացրեց ինքնավարության անկախության մասին բանաձին:

Իսպանիայի Սահմանադրության մեջ բացակայում են հոդվածները, որոնք թույլ են տալիս ինքնավար մարզերին հանրաքվե անցկացնել առանց կենտրոնական կառավարության հետ համաձայնության և հայտարարել անկախության մասին միակողմանի կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս