Բաժիններ՝

ՎԶԵԲ-ը մտադիր է աջակցել TAP գազատարի նախագծին. Associated Press

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է ֆինանսական աջակցություն է մտադիր ցուցաբերել Տրանսադրիատիկ խողովակատարին (TAP), որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա, ասել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ հանդիպմանը, հայտնում է Associated Press-ը:

Չակրաբարտիի խոսքով` խողովակատարի նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ նպաստելու է տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանն ու էկոլոգիական կայունությանը:

«ՎԶԵԲ-ը լավ տեղյակ է Եվրոպայի էներգաապահովման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում մենք դրական ենք գնահատում Տրանսադրիատիկ խողովակատար-նախագիծը, որը համախատասխանում է 3 կարևոր բնութագրիչների, այն է` էներգետիկ անվտանգության ապահովում, մատչում էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և բնապահպանական կայունություն»,- նրա խոսքերը մեջբերել է Associated Press-ը:
ՎԶԵԲ-ը նաև հաստատել է, որ բանակցություններ է սկսել 500 միլիոն եվրո ուղղակի ֆինանսավորման հատկացման շուրջ, ինչպես նաև պլանավորում է ներգրավել 1 միլիարդ եվրո` որպես վարկ:

ՎԶԵԲ-ի էներգետիկայի հարցով գործադիր տնօրեն Ռիկարդո Պուլիտին գործակալությանը հայտնել է, որ բանակցություններն սկսվել են ապրիլին և կարող են տևել 12-15 ամիս:
«Բանկը կուսումնասիրի տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, բնապահպանական պայմանները, որպեսզի համոզվի, որ դրանք համադրելի են իր քաղաքականության հետ: Մենք սպասում ենք, որ գործընթացը կավարտվի մյուս տարվա ապրիլին»,- ասել է նա Associated Press-ին:

TAP-ը «Հարավային գազային միջանցքի» երրորդ բաղկացուցիչ մասն է, որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա:

Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով հասցվելու է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը:

TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (19%), Enagás-ը (16%) և Axpo-ն (5%):
Սկզբնապես, TAP-ի հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ծավալի ընդլայնման հնարավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս