Եվրոպացի քաղաքական գործիչների ներկայիս աղքատ սերունդն ունակ չի հակադրվել Թրամփին. Պեսկով
Եվրոպացի քաղաքական գործիչների ներկայիս աղքատ սերունդն անկարող է արդյունավետորեն հակադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռական և կոշտ ոճին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք ունակ չեն հակադրվել Թրամփին: Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որի մոտեցումները հիմնված են բիզնեսի կոշտ և անողոք սկզբունքները վրա», – նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Թրամփը հետևողականորեն պաշտպանում է իր երկրի շահերը և նախընտրում է միջազգային հարաբերություններում ճնշման ուժային մեթոդները։
Մեկնաբանելով ներկայիս միջազգային իրավիճակը՝ Պեսկովը նշել է, որ աշխարհը խորը վերափոխումների շրջան է ապրում։
«Թրամփի մեթոդները ոչ միշտ են համապատասխանում Ռուսաստանի՝ բազմաբևեռ աշխարհակարգի տեսլականի վերաբերյալ մեր մոտեցումներին, սակայն արտաքին ճնշմանը ենթարկվող պետությունները կշարունակեն բախվել նման գործելակերպի», – ասել է Պեսկովը։
