Ընդդիմությունը մի անելիք ունի՝ պիտի փոխի խաղի կանոնները և վերադարձնի Հանրապետությունը. Արթուր Մարտիրոսյանը բացատրում է՝ ինչպես

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը, ի թիվս այլ խնդիրների, մանրամասնորեն ներկայացրեց թե 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի անելիքները որոնք պետք է լինեն:

«Ընդդիմությունը մի պլատֆորմ այլընտրանք պետք է առաջարկի իշխանությանը, որը շատ հստակ հնչողություն պիտի ունենա, ու ընտրողն իմանա՝ եթե ինքն այդ պլատֆորմից մի ուժի ձայն է տալիս, ինքը ձայն չի տալիս իշխանությանը, մասնակցում է «Հայաստանն՝ առանց Փաշինյանի» ծրագրին։ Ընդդիմության համար չպետք է լինի Փաշինյանի ծրագիր, որովհետև ես եթե քննարկում եմ նրա ծրագիրը, հավասարության նշան եմ դնում, ընդունում եմ նրան։ Պետք է փոխել խաղի կանոններն ու վերադարձնել Հանրապետությունը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031