Ասանժն ԱՄՆ նախագահի թեկնածուների քվեարկությունը համեմատել է խոլերայի և գոնորեայի միջև ընտրության հետ
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ապագա նախագահական ընտրության քվեարկությունը համեմատել է խոլերայի և գոնորեայի միջև ընտրության հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Democracy Now! լրատվական ալիքին։
«Դուք հարցնում եք ինձ` նախընտրո՞ւմ եմ արդյոք խոլերան կամ գոնորեան: Անձամբ ինձ դրանցից ոչ մեկը դուր չի գալիս»,- հայտարարել է Ասանժը Democracy Now!-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի` սոցհարցման արդյունքները մեկնաբանելու խնդրանքին, որոնց համաձայն՝ Թրամփը Քլինթոնից առաջ է անցել 5 տոկոսով։
«Կարծում եմ` դուք գիտեք, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը ԱՄՆ-ում: Ով էլ որ լինի, ինչ կուսակցություն էլ, որ հայտնվի իշխանության ղեկին, բավական արագ կձուլվի բյուրոկրատիայի հետ: Այն կլինի մի վիճակում, երբ նրա ձեռքում կգտնվեն որոշ լծակներ: Ով, որպես արդյունք, կորպորատիվ լոբբիստները կշարժվեն դեպի այն ուղղությամբ, որ օգնեն վերահսկել այդ լծակները:
Այդ պատճառով, ի վերջո, մեծ նշանակություն չունի, թե ով կհաղթի: Նշանակություն ունի քաղաքական պատասխանատվությունը, զսպիչ գործոնների հաստատումը, որպեսզի խանգարեն քաղաքական կազմակերպիչներին իրենց պահել կոռուպցիոն ձևով»,- հավելել է նա: