Բաժիններ՝

Վերջին 12 ամսում Բրիտանիայում 8 ահաբեկչություն է կանխվել

Վերջին 12 ամսում Մեծ Բրիտանիայում 8 ահաբեկչություն է կանխվել, հայտնել է Լոնդոնի ոստիկանության ղեկավար Բեռնարդ Հոգան-Հոուվը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով` դա հնարավոր է դարձել «շնորհիվ ոստիկանության և հետախուզական ծառայությունների շատ սերտ համագործակցության»:

«Գերազանց հետախուզական տվյալները թույլ են տվել կալանավորել մարդկանց մինչ հարձակումը»,- ասել է Հոգան-Հոուվը օտարերկրյա լրագրողների համար հրավիրված ճեպազրույցում:

Նրա խոսքով` անցած տարի ողջ երկրում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է մոտ 400 մարդ:

Հոգան-Հոուվը հայտնել է, որ «Լոնդոնն աշխարհի ամենաանվտանգ քաղաքն է մնում մայրաքաղաքների շրջանում»:

«Անցած 4,5 տարում լուրջ հանցագործությունների թվի կրճատումը կազմել է 20 տոկոս»,- հայտնել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031