Բաժիններ՝

ԱՄՆ­ը «խաղաղության մեկ շաբաթ» է խնդրում Սիրիայում ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու համար

ԱՄՆ­ը Ռուսաստանին խնդրում Է Սիրիայում մեկ շաբաթով դադարեցնել ավիահարվածներն
ահաբեկիչներին՝ դրանց «Ախրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներից սահմանազատելու համար, որոնց Վաշինգտոնում չափավոր ընդդիմություն են համարում: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը:

«ՌԴ­ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավորովի եւ ԱՄՆ­ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ հուլիսի 14 – 15­ը Մոսկվայում կայացած բանակցություններում եւ ԱՍԵԱՆ­ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 26­ին տեղի ունեցած երկկողմ նախարարական հանդիպանը Միացյալ Նահանգների պատվիրակությունն առաջարկել Է յոթ օրով «խաղաղության ռեժիմ» սահմանել՝ ահաբեկչական խմբավորումներից չափավոր ընդդիմությանը սահմանազատելու համար»,­ նշել է հրատարակությունը:

Վաշինգտոնի խնդրանքն այն է, որ Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնի օդային գործողությունը, այդպես կվարվեն նաեւ ԱՄՆ­ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս