ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանում քաղբանտարկյալների առողջապահական և սանիտարական պայմանները գտնվում են խոր ճգնաժամի մեջ։

Այս մասին 168.am«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա խոսել է կալանավայրերում բժշկական օգնության երբեմն ուշացման, մասնագիտական ծառայությունների սահմանափակ հասանելիության, դեղորայքի անկանոն տրամադրման, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով անձանց նկատմամբ անբավարար վերահսկողության մասին։

«Հացադուլը շատ դեպքերում դառնում է պայքարի վերջին միջոցը, երբ այլ իրավական ճանապարհներ չեն գործում։ Սակայն հացադուլ իրականացնողների նկատմամբ հաճախ չի ապահովվում պատշաճ բժշկական վերահսկողություն, սահմանափակվում են տեսակցություններն ու տեղեկությունների հասանելիությունը, իսկ հանրությունը չի ստանում իրական պատկերը»,- ասաց  առողջապահության ոլորտի փորձագետը:

Կարդացեք նաև

Վերջինս հավելեց՝ սանիտարահիգիենիկ պայմանները բազմաթիվ հիմնարկներում շարունակում են մնալ անմարդկային՝ գերծանրաբեռնված խցեր, վատ օդափոխություն, հիգիենայի բացակայություն, ինչը խախտում է ոչ միայն առողջության, այլև մարդու արժանապատվության իրավունքը։

«Պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի բժշկական օգնությունը, արժանապատիվ պայմանները և իրավունքների պաշտպանությունը։ Այս պարտավորությունների չկատարումը վտանգում է իրավական պետության հիմքերը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս