ՀՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԻ $3000-ՈՎ ԱՎՏՈ ԱՌԱՎ. ՍՈՍԻՆ ԿԱՍԵՄ՝ ՇԱՆ ԴԵՄՆ ԷԼ ԵՄ ՈՍԿՈՐ ԳՑՈՒՄ, ՓԱՅ ԷՐ, ՏԱԼԻՍ ԷԻ, ԷԼԻ. ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանը: Նա բաց ու անկեղծ խոսել է իր կյանքի ամենացավոտ ու շրջադարձային փուլերի մասին՝ առաջին ամուսնությունից մինչև վերադարձ հայրենիք, ամուսնալուծության պատճառներ ու Կարեն Ջանիբեկյանի հետ ապրած տարիներ։
Անդրադառնալով իր առաջին ամուսնությանը՝ Անթառանյանը նշել է, որ ընտանիքի կողմից մշտական ճնշումներն ու սահմանափակումներն իրեն կանգնեցրել են ընտրության առաջ։
«Իմ ձեռքը միշտ կրակի մեջ է եղել, ու ընտանիքս ցանկացավ ինձ շուտ ամուսնացնել։ Ինչ քայլ անում էի, ընտանիքս պատնեշ էր դնում, մնում էր մի տարբերակ՝ ամուսնություն։ Երբեք մի ասա՝ երբեք»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ չնայած անսպասելի ընթացքին, ամուսնությունը տարիներ շարունակ եղել է նաև համատեղ աշխատանքի ու ստեղծման ճանապարհ։
«Մոսկվայում մենք միասին շատ լավ բիզնեսով զբաղվեցինք, ձեռք ձեռքի, ուս ուսի՝ 16 տարի շարունակ»,- պատմում է Անթառանյանը։
Խոսելով Մոսկվայից Հայաստան վերադառնալու որոշման մասին՝ ռեժիսորը նշել է, որ դա եղել է խղճի թելադրանքով։
«Սովորեցի Օստանկինոյում ու հասկացա, որ պետք է վերադառնամ հայրենիքիս ծառայելու։ Մեծ ամոթի զգացում ունեի իմ հայրենիքի նկատմամբ։ 93-ին թողել էի երկիրս ամենախղճուկ վիճակում, մարդիկ սառնամանիքի մեջ օդանավակայաններում էին, իսկ ես հեռացել էի»,– հիշել է նա։
Անթառանյանի խոսքով՝ վերադարձը եղել է գիտակցված և աղոթքով լի որոշում։
«Աստծուն խնդրում էի, որ 24 ժամը ինձ չբավականացնի իմ ծառայության մեջ, ու Աստված ուղարկեց»,– հավելում է նա։
Անդրադառնալով ամուսնալուծության պատճառներին, Լիանա Անթառանյանը նշել է, որ հիմնական վեճը կապված է եղել իր մասնագիտական ճանապարհի հետ։
«Վեճը այն էր, որ ես թատրոն չմտնեմ, առավել ևս՝ Կարեն Ջանիբեկյանի հետ շփում չունենամ։ Իր խանդի խայծը իմ թատրոն մտնելն էր»,- ասաց Լիանա Անթառանյանը։
Նրա խոսքով՝ հետագայում պարզվել է, որ իրավիճակում մեծ դեր է ունեցել նախկին ամուսնու մայրը։
«Մայրը եկավ, թևից բռնեց ու տղային տարավ։ Ծննդյանս օրը ծանուցում ստացա՝ դատարան էին կանչում ունեցվածքը կիսելու։ Մենք շատ բան ունեինք՝ ոսկեղեն, բնակարաններ, Մոսկվայում բիզնեսներ»,- նշել է Անթառանյանը։
Ամենածանր պահերից մեկը, ըստ նրա, եղել է «հրաժեշտի» խոսքը։
«Գնալուց առաջ ասաց՝ ես քեզ տանելու եմ, հորդ գոմերում կապեմ։ Այդ նախադասությունը բավական էր, որ թեկուզ դեպի մահ, ես պետք է գնայի մենակ, առանց նրա»,- ասել է նա։
Խոսելով Կարեն Ջանիբեկյանի հետ ապրած տարիների մասին՝ Լիանա Անթառանյանը նշել է, որ դա եղել է իր կյանքի ամենաերանելի շրջանը։
«Ամբողջ Հայաստանը մեզ ամուսնացրել էր, բայց իրականում կար միայն համակրանք Ջանիբեկյանի կողմից։ Նա ինձ ասաց՝ նոր եմ հասկանում՝ ինչ ասել է՝ կին, և այդ տիտղոսը մինչև վերջ եմ պահել»,- հիշել է նա։
Անդրադառնալով Ջանիբեկյանի ընտանիքի անդամների ու որդիների կողմից հնչեցված խոսքերին, Անթառանյանը չի թաքցրել իր վիրավորվածությունը։
Սոս Ջանիբեկյանի հնչեցրած մտքին Լիանան պատասխանում է. «Սոսին կասեմ՝ շան դեմն էլ եմ ոսկոր գցում։ Մի օր եկավ, ասաց՝ պապայից հետո իմացի՝ դու ախպեր ունես։ Սո՛ս, էդ է՞ր քո տղամարդու խոստումը։ Հոր գերեզմանաքարի գումարով մեքենա առավ։ Իմ առաջ կանգնած չեն կարող խոսել»,- ասել է նա։
Լիանա Անթառանյանի խոսքով՝ իր կյանքում ամեն ընտրություն ունեցել է բարձր գին, սակայն ինքը երբեք չի զղջացել ճշմարտությունն ասելու ու սեփական ճանապարհով գնալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
