Բաժիններ՝

Կարվախալն ու Մորատան չեն մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանիել Կարվախալը և «Կոմոյի» հարձակվող Ալվարո Մորատան բաց կթողնեն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը, քանի որ դուրս են մնացել Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի ընդլայնված՝ 55-հոգանոց հայտացուցակից։ Այս մասին հաղորդում է AS պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումն արդեն կայացված է և, ենթադրաբար, այն կմնա անփոփոխ: Դե լա Ֆուենտեն երկար ժամանակ ուշադիր հետևել է Կարվախալին և Մորատային, սակայն նրանց վատ մարզավիճակի և վնասվածքների բարձր մակարդակի պատճառով նրանց չի ներառել ցուցակում՝ նախապատվությունը տալով այն խաղացողներին, ովքեր իրենց ակումբներում ավելի լավ դիրքերում են գտնվում։

Հաղորդվում է, որ Իսպանիայի հավաքականի վերջնական կազմը կհրապարակվի մայիսի 25-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031