Հնդկաստանի վարչապետը երկու անգամ կրճատել է իր ավտոշարասյունը՝ վառելիք խնայելու համար
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր անձնական անվտանգության ծառայությանը հրամայել է երկու անգամ կրճատել ավտոշարասյունը և ավելացնել էլեկտրական մեքենաների քանակը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով առաջացած ճգնաժամի ֆոնին վառելիք խնայելու համար, հաղորդում է India Today-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ NDTV-ն հաղորդել էր, որ ճգնաժամի պայմաններում Մոդին առաջարկել է վերականգնել COVID-19-ի ժամանակաշրջանի սահմանափակումները և կոչ է արել մարդկանց աշխատել տնից, կրճատել բենզինի սպառումը, զերծ մնալ ոսկի գնելուց և խուսափել արտասահմանյան ճանապարհորդություններից։
«Աղբյուրների տվյալներով՝ Հատուկ պաշտպանության խմբին (SPG) հանձնարարվել է կրճատել վարչապետի ավտոշարասյան մեջ գտնվող մեքենաների թիվը՝ միաժամանակ ապահովելով պարտադիր անվտանգության կանոնակարգերի խստիվ պահպանումը»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ SPG-ին հրահանգվել է կրճատել վարչապետի շարասյունը 50%-ով:
India Today-ի տվյալներով՝ Մոդին նաև հրամայել է ավելացնել շարասյան մեջ էլեկտրական մեքենաների օգտագործումը՝ միաժամանակ նշելով, որ այդ նպատակով նոր մեքենաներ չպետք է գնվեն։



