«Լիվերպուլը» չի պլանավորում հեռացնել Սլոթին
Անգլիական «Լիվերպուլը» չի պլանավորում մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել գլխավոր մարզիչ Արնե Սլոթից։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Շշուկներին հակառակ, «Լիվերպուլը» մտադիր է պահել Արնե Սլոթին գլխավոր մարզչի պաշտոնում։ «Լիվերպուլը» չի պլանավորում փոխել իր գլխավոր մարզչին այս ամռանը»,- գրել է Սկիրան։
47-ամյա Արնե Սլոթը «Լիվերպուլը» գլխավորել է 2024 թվականին։ Իր առաջին մրցաշրջանում թիմը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան։
«Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ հորիզոնականը՝ 36 խաղից վաստակած 59 միավորով։



