Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհվածների թիվը
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը կազմում է 3483։
Ապրիլի 18-ին Իրանի նահատակների և վետերանների հիմնադրամը հայտնել էր, որ մարտերի ընթացքում զոհվել է 3468 մարդ։
«Մեր ունեցած զոհերի թիվը 3483 է»,- Քերմանպուրի խոսքերն է մեջբերել իրանական SNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված մարդկանց թիվը կազմում է առնվազն 40 հազար։



