Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր:
Եվրամիությունը հունիսի 15-ից իր երկրների քաղաքացիների համար վերացրել է շարժական ռոումինգը Միության ամբողջ տարածքում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է:
Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը, սկսել է նախագահի կողմից արդարադատության հավանական խոչընդոտման ստուգումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ի երեկոյան այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների փոխղեկավար Սթիվեն Սքալիսին, որն օրհասական վիճակում գտնվում է Վաշինգտոնի MedStar բժշկական կենտրոնում:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում էլեկտրամատակարարումը, որի անջատումը հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5-ին արգելափակել էր ավիահանգրվանի աշխատանքը, վերականգնված է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Ռուսաստանը համակրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որովհետեւ նա հայտարարել է հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների:
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:
Միացյալ Նահանգների վարչակազմն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարգավորման հնարավորությունը չարգելափակել նոր միակողմանի պատժամիջոցներով: Դրան է հանգել այն մեկնաբանությունների էությունը, որոնցով հունիսի 14-ին հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքացիական դատարանը կնոջը, որի անունը չի հրապարակվում, պարտավորեցրել է փոխահատուցում վճարել իր սիրեցյալի օրինական կնոջը:
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ դրոնը տեսագրել է դելֆինների վտառը:
Չինաստանի ժողովրդական բանկը թողարկել է մեծ պանդաների պատկերով 5, 80 եւ 500 յուան անվանական արժեքով երեք մետաղադրամ:
«Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել»։
Ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ Time-ը, որն այդ թվում այնպիսի հանդեսների սեփականատերն է, ինչպիսիք են Time-, People-ը, Life-ը, Sports Illustrated-ը, հայտարարել է զանգվածային կրճատումների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից դժգոհության վարկանիշը նորացրել է առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով եւս մեկ տոկոսային կետով եւ հասնելով 60 տոկոսի:
«Մասնակից ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են հիդրոէներգետիկայով, սակայն ծրագրերը պետք է մշակվեն, ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու, և արդյոք կոմերցիոն տեսանկյունից կենսունա՞կ են, թե՞ ոչ»:
«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումից ի վեր Վրաստանից Շենգենյան գոտու երկրներ են այցելել ավելի քան 20 հազար Վրաստանի քաղաքացի»:
Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակառուցողական ճանապարհը բանակցություններն են:
Համաշխարհային բանկը 520 մլն դոլարի չափով դրամաշնորհներ է տրամադրել Աֆղանստանի իշխանություններին աղքատության դեմ պայքարելու համար:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։
Մենք դրեցինք հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը մեր երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մենք մտադիր ենք ինտենսիվ բնույթ հաղորդել: