Եվրամիության 20 անդամ պետություններ, որոնք միավորված են եվրոպական դատախազության (EPPO) ստեղծման «ընդլայնված համագործակցության» ձեւաչափում, հունիսի 8-ին համաձայնեցրել են այն օրենսդրությունը, որում շարադրվում են նրա դերը եւ գործառման մանրամասները:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։
Եմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից ի վեր կազմել է 727, հիվանդացածների քանակը հասնում է ավելի քան 91 հազարի:
«Կատարն այդ պետություններից մեկն է: Մոտ ժամանակներս կլինի ևս վեց պետություն, որոնց հետ վիզային ռեժիմի ազատականացում կսահմանենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացրել մուտքը, ինչը բերել է զբոսաշրջության զարգացման: Այս տեսակետից, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց փոխարտգործնախարարը:
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել Է, թե պատրաստ Է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում Է Հունաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել Է պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել Է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ Է»,- հայտարարել Է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել Է, որ առաջիկա ամիսներին սպասում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Իրանի ուժայինների կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք հունիսի 7-ին ահաբեկչական գործողություններ են կատարել Թեհրանում, ավելի վաղ ահաբեկչական գործունեությամբ են զբաղվել սիրիական Ռաքայում եւ իրաքյան Մոսուլում, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Ավելի լավ չի՞ լինի՝ վերցնենք Չարենցավան և Հրազդան քաղաքները միավորենք, ասենք, որ ավելի արդյունավետ կկառավարվեն, որովհետև ի՞նչ իմաստ ունի երկու տարբեր քաղաք լինի, երբ երկուսն էլ գոյատևում են։ Այս տրամաբանությունը քաղաքական լուրջ սխալի հետևանք է։ Ես ինքս ՏԻՄ հիմնադիրներից մեկն եմ, մեզ մոտ հիմնական սխալն այն է, որ կայացավ տեղական ինքնակառավարումը, բայց մենք չկայացրինք ռեգիոնալ ինքնակառավարումը։ Ռեգիոնալ ինքնակառավարման բացերը մենք այսօր ուզում ենք համայնքային փնջերով փոխարինել»։
Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունիսի 12-ին, հետաձգվել է եւ հավանաբար կկայանա հունիսի 20-ին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն:
«Տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, նաև շփման գծում իրականացնում քայլեր, որոնք բարձրացնում են լարվածությունը: Իհարկե, այդ ամենը մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, որովհետև համանախագահ երեք երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրում, առավել ևս այն գոտում, որտեղ միջնորդ են»,- ասաց նա:
Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հունիսի 8-ին քվեարկել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդների, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են:
Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:
«Դա ես ընդունում եմ՝ որպես անձնական կարծիք, և ոչ թե՝ Դաշնակցության դիրքորոշում: Կարծում եմ` այդ տերմիններից պետք է մի քիչ զգույշ լինեն, առավել ևս, երբ դա ԱԺ ամբիոնն է, և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան նման տիպի տերմինոլոգիայից: Հաճախակի ենք նման ժարգոնային բառապաշարի մենք ականատես լինում, որին ես շատ դեմ եմ»:
Թերթերի և լրատվական հրատարակիչների համաշխարհային ասոցիացիան ամենամյա մամուլի ազատության մրցանակը՝ «Ազատության ոսկե գրիչը» հանձնել է թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կվաճառվեն միայն Վրաստանի քաղաքացիներին:
Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է:
Չինաստանը դարձել է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը:
Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն:
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պլանավորում է որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տուն տեղափոխվել հաջորդ շաբաթ:
Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են Բաղդադից անկախության հանրաքվեն անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։
Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը:
ԿԺԴՀ-ն արձակել է մի քանի հականավային հրթիռներ, որոնք անցել են շուրջ 200 կիլոմետր եւ ընկել ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերը:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր: