Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության:
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար:
Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
«Իմ համոզմունքը սրանից չի փոխվում. ես շարունակում եմ այն մտքին մնալ, որ այս մարմինները պետք է լինեն ապաքաղաքական։ Ի դեպ, երբ անընդհատ ասում եք՝ եկեք՝ արձանագրենք, որ մյուս մարմինները ձախողվել են, ժողովուրդ, մեր երկրում այսպիսի մարմին չի եղել, որ ձախողումն էլ արձանագրենք։ Այս դահլիճում նստած յուրաքանչյուրից է կախված՝ կաշխատի՞ այս մարմինը, թե՞ ոչ։ Որևէ մեկը թող իրեն չվերապահի դատախազի, դատավորի կամ սրբի դեր»։
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ:
ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։
«Պետության հնարավորինս արագ զարգացման համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջությամբ նվիրվի պետության հետագա կառավարման գործին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ բարձր է գնահատում Կարեն Կարապետյանին:
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Իրանի խորհրդարանի շենք ներխուժած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել:
35 մարդ է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո:
«Քանի դեռ մեր երկրում կա ապօրինի հարստացում, քանի դեռ շատերի համար պաշտոնը հարստացման ուղիղ ճանապարհ է, մենք ունենք և ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»։
«Ուզում եմ՝ խորհրդարանի անունից դատապարտել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք Իրանի բարեկամ ժողովրդին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ահաբեկչությունը ազգություն և կրոն չի ճանաչում։
Քաթարի իշխանությունները Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:
Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected] , հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32): Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ։
Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից:
Մեր հարցին` կառավարության գործունեության արդյունքները գոհացուցի՞չ են, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացնի, անընդհատ այդ մասին խոսվում է: Ես կառավարության փոխարեն հիմա չեմ պատրաստվում հաշվետվություն տալ` ինչ է արել կառավարությունը, բայց բավականին լուրջ քայլեր կատարվել են»:
Եվս մեկ պայթյուն է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:
«Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորս մաժորներ միշտ կարող են լինել, այն էլ այս վիճակով»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ինքը մնում է քաղաքականության մեջ և ֆորս մաժորներ կարող են լինել:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են պատժել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Քաթարի քաղաքականության հետ, եւ նրանց դատապարտել ազատազրկման մինչեւ 15 տարի ժամկետով:
«Եթե մարդիկ նշանակվում են, չի նշանակում, որ անընդհատ պետք է այդ պաշտոնին լինեն: Պետք է մի օր փոխվեն: Ամեն պաշտոնյա, մեր պաշտոնյաները դա գիտեն, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի և ստեղծված իրավիճակում կուսակցությունը կարող է որոշել, որ մեկ այս տեղ այդ անձը պետք է աշխատի և մեկ այլ տեղում աշխատող անձը պետք է ադ տեղում աշխատի: Որևէ արտառոց բան չի կատարվել»:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանավորում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ:
«Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին»:
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը: